پاسخ به نوشتار (سرنیزه نفرین شده سرنوشت) مجله دانستنیها
Wednesday, August 10, 2011

بسمه تعالی سردبیر محترم مجله دانستنیها ! باسلام، در کمال شگفتی و تعجب خلاصه یادداشت مربوط به نیزه نفرین شده (!!!) سرنوشت؛ به شرح صفحه 94 لغایت صفحه 97 شماره 34 مورخ 8 مردادماه سال 1390 آن مجله را مطالعه نمودم. شگفتی از اینکه آیا این مجله تحت عنوان «دانستنیها» همان ...
یررسی وضعبت اقلیتهای دینی در ایران
Sunday, May 01, 2011

بررسی وضعیت اقلیتهای دینی در ایران در ايران و به طور كلي عالم اسلامي اقليت هاي ديني مشهور و مشهود و علي الخصوص اديان توحيدي و ابراهيمي كه صاحب كتاب آسماني هستند جاي گرفته اند. در ايران از ديرباز تنوع و كثرت اديان وجود داشته است و در حال حاضر نيز پيروان سه دين زرتشت، مسيحيت (ارمنيان، آشوريان و كلدانيان) و يهوديت در كشور حضور دارند ...

 Iran_Karimkhan Office

No.5, 3th flr., Building Diba #15, Sanaai ,Karimkhan st.,Tehran-Iran 

Tel: (+98-21) 88313594 ,88317528,88317460

 

 Armenia_Yerevan office

No.33,1th flr.,Building #23,Mamikonian (Foormanof) st.,Yerevan_Armenia

Tel:(+374-10)

235752

News
Կայացաւ հայ ամբաստանեալ Նժդեհ Նազարեանի առաջին դատական նիստը
Thursday, May 26, 2011

 

 

ԻՐԱՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՐՁԱԿ :

Կայացաւ հայ ամբաստանեալ Նժդեհ Նազարեանի առաջին դատական նիստը

 

 

Օրերս Թեհրանի պատժական դատարանում տեղի ունեցաւ երիտասարդ Նժդեհ Նազարեանի դատական գործին վերահասութեան առաջին նիստը:
Մանրասմասնութիւնների վերաբերեալ հեռախօսազրոյց ունեցանք բանտարկեալի փաստաբան Յովիկ Բեհբուի հետ: Նա դէպքի մանրամասնութիւնները այսպէս ներկայացրեց. «Իրանական 1388 թւականի մեհր ամսի 16-ից Նժդեհը բանտարկւած է Քամբիզ Նուրի անունով մի անձի սպանելու ամբաստանութեամբ, որը պատահել է փողոցում տեղի ունեցած բախման ընթացքում:
Դէպքը հետեւեալ ձեւով է ընթացել՝ հանգուցեալ Քամբիզ Նուրին իր տղայի՝ Ալիի հետ մոտոցիկլետով անցնելիս են լինում Թեհրանի Զարդոշտ փողոցով եւ երկու հոգու հետ լեզւակռւի են բռնւում, որոնցից է Նժդեհ Նազարեանը եւ միւսը՝ մի պարսիկ տղայ: Այս ընթացքում լեզւակռիւը վերածւում է քաշքշուկի եւ դէպքի վայր են հասնում Նժդեհի ընկերներից երկուսը, իհարկէ՝ ոչ-հայ. դժբախտաբար, բոլոր չորս հոգին էլ օգտագործած են եղել ոգելից խմիչք: Երբ քաշքշուկը սաստկանում է, այդ ընթացքում հանգուցեալը վիրաւորւում է, որից յետոյ մոտոցիկլետով իր տղայի հետ հեռանում է այդ վայրից եւ Հաֆէզ պողոտայում մահանում ու ընկնում է մոտոցիկլետի վրայից: Ոստիկանութեան միջամտութեամբ՝ ձերբակալւում են Նժդեհը եւ յետոյ էլ՝ նրա երեք ընկերները: Նժդեհը ձերբակալւելով՝ յայտնել է, որ երբ սկսւել է քաշքշուկը, մոտոցիկլետաւորը (հանգուցեալը) կոտրել է իր մոտոցիկլետի դիմացի վահանակն ու յարձակւել է Նժդեհի վրայ: Նժդեհն էլ իր ընկերոջ դանակով միայն մէկ հարւած է հասցրել հանգուցեալի ձեռքին: Դէպքից յետոյ՝ ոստիկանութիւնը չորսին էլ ձերբակալել է որպէս սպանութեան հարցով մասնակցող, իսկ Նժդեհին՝ որպէս գործակատար, եւ բոլորին նաեւ ամբաստանել են խմած լինելու գծով:
Դատական առաջին նիստը կայացաւ թւականիս մայիսի 18-ին՝ նահանգի պատժական դատարանի 71-րդ մասնաճիւղում, դատաւոր Ազիզ Մոհամմադիի նախագահութեամբ, հինգ դատաւորների, դատախազի, հանգուցեալի ընտանիքի, փաստաբանի, ամբաստանեալի եւ Յովիկ Բեհբուի ներկայութեամբ:
Փաստաբան Բեհբուն ասաց. «Ես դատարանում բացատրեցի, որ ըստ դատա-բժշկական քննութեան՝ հանգուցեալի մարմնի վրայ երկու դաշոյնի տեղ կայ, մէկը ուսի վրայ, միւսը՝ վզի տակ, իսկ Նժդեհը ասել է, որ մէկ հարւած է հասցրել՝ միայն ձեռքին եւ ըստ դատա-բժշկական քննչական աշխատանքների՝ հանգուցեալը մահացել է վզի տակ հասցւած դաշոյնի հարւածից:
Ես դատարանին բացատրեցի նաեւ, որ եղել է երկու դանակ, որոնցից մէկը հանգուցեալի տղայի ձեռքում է եղել, միւսը՝ Նժդեհի, որով Ալին (մահացածի տղան) հարւածել ու վիրաւորել է միւսներին: Նշեցի նաեւ, որ Նժդեհը ինքնապաշտպանութեան համար է օգտւել դաշոյնից եւ հարբած վիճակում հաւասարակշռւած չի եղել, իսկ երրորդ պարագան հետեւեալն է, որ դանակի երկու հարւած է եղել եւ ես դատարանից ուզել եմ, որ գործը յետ ուղարկւի դատախազութիւն, որպէսզի պարզւի, թէ մահւան յանգած հարւածը ո՛վ է հասցրել:
Դատարանը սկսել է իր քննարկումները: Աւելացնեմ, որ հանգուցեալի փաստաբանը մահապատիժ է պահանջել կամ էլ մեծ գումար՝ արեան գնի ի դիմաց:
Յաջորդ դատական նիստի թւականը դեռ պարզ չէ»:

 

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=31641